Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մեկ օրում երկու զինծառայողներ անձնասպան են եղել


Ադրբեջանցի զինվորները, արխիվ:
Ադրբեջանցի զինվորները, արխիվ:

Բաքվի զինվորական դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի բանակի N զորամասի զինծառայող Իլքին Էլբրուս Ալեքպերովն իրեն ամրակցված հրազենից անձնասպան է եղել:

Բաքվի զինվորական դատախազության քննիչները զննել են դեպքի վայրն ու զինծառայողի դին և կատարել են քննության համար անհրաժեշտ այլ գործողություններ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 125 հոդվածով՝ ինքնասպանության դրդելը, հարցաքննվել են վկաներ, և նշանակվել են փորձաքննություններ։

Զինվորական դատախազությունը հայտարարել է, որ նախաքննությունը շարունակվում է, և զինծառայողի ինքնասպանության հանգամանքները պարզելու համար կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները:

Սանասարի (Ղուբաթլուի) զինվորական դատախազությունն էլ տեղեկացրել է երկրորդ ինքնասպանության մասին, հայտնելով, որ N զորամասի զինծառայող Մուհամեդ Էյուբովն ինքնասպան է եղել հրազենից կրակելով իր վրա։

Զինդատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դիակը, հարուցվել է քրեական գործ նույն 125-րդ հոդվածի (ինքնասպանության դրդելը) հատկանիշներով։

XS
SM
MD
LG