Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանին ժամանակ է տվել Ստեփանակերտում մահացած հայ կնոջ դին վերցնելու համար


Արցախ - Հայաթափված Ստեփանակերտը, արխիվ
Արցախ - Հայաթափված Ստեփանակերտը, արխիվ

Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում հոկտեմբերին մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար։ Ըստ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետական հանձնաժողովի տարածած հայտարարության՝
եթե մինչև եկող տարվա հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Վերա Աղասյանի դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։

70-ամյա կինը Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած փոքրաթիվ հայերից մեկն էր։ Նրա մահվանից հետո ընտանիքը դիմել էր Կարմիր Խաչի միջազգաին կոմիտեին մարմինը տեղափոխելու խնդրանքով։ Տեղափոխությունը, սակայն, չէր կայացել։ Ինչո՞ւ՝ այս հարցով «Ազատություն»-ը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG