Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն ահազանգում է՝ ոչ մի ուղիով ի վիճակի չէ օգնություն հասցնել Արցախ


Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ահազանգում է՝ չնայած համառ ջանքերին՝ ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ՝ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամը: Այս մասին ասվում է միջազգային կառույցի հայտարարության մեջ։

Կազմակերպությունը որոշում կայացնողներին կոչ է անում թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր մարդասիրական գործողությունները: Կառույցը փաստում է՝ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ մանկական կաթնախառնուրդի պակասի։

«Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով նվազում և սակավանում ու թանկանում են, որոշ այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը հասանելի չեն», - հայտարարում է ԿԽՄԿ-ն՝ հիշեցնելով, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Արցախ մի քանի շաբաթ առաջ։

XS
SM
MD
LG