Թուրքիայի է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ այցը տեղի է ունենում թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարի հրավերով։
Հաղորդվում է, որ այցի շրջանակներում Հասանովը Ստամբուլում կմասնակցի IDEF-23 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին։