Մատչելիության հղումներ

Մոսկվան պատրաստ է բանակցել Թրամփի և Ուկրաինայի հարցով նրա բանագնացի հետ. Լավրով


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Մոսկվան պատրաստ է Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի հարցով նրա բանագնացի հետ խորհրդակցությունների, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների, երե դրանք կլինեն ըստ էության, հակամարտության սկզբնաղբյուրների ու նախագահ Պուտինի կողմից շարադրված սկզբունքների մասին», - ասել է Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը միաժամանակ շեշտել է, թե Մոսկվան դեմ է ժամանակավոր հրադադարի գաղափարին․ - «Դա որևէ տեղ չի տանում, մեզ պետք են վերջնական, իրավաբանական պայմանավորվածություններ», - ասել է նա։

Բանակցությունների պատրաստակամության մասին Կրեմլը հայտարարել էր նաև մինչ այդ՝ զուգահեռ առաջադրելով Ուկրաինայի և Արևմուտքի համար անընդունելի պայմաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG