Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովը կրկին հրահանգել է պատրաստ լինել «սադրանքների կանխմանը»


Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր կրկին հրահանգել է իր ենթականերին պատրաստ լինել «այն սադրանքների կանխմանը, որոնք կարող են ձեռնարկվել Հայաստանի կողմից»։ АPA գործակալության փոխանցմամբ՝ Հասանովն այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում։

«Հայաստանի Զինված ուժերի և անօրինական զինված կազմավորումների կողմից ադրբեջանական դիրքերի ինտենսիվ գնդակոծությունները, անօրինական ռազմական փոխադրումներն ու Ղարաբաղի տնտեսական շրջանում երկարաժամկետ պաշտպանական կառույցների ստեղծումը կանխելու նպատակով հանձնարարվել է այսուհետ ևս համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել, մշտադիտարկել հակառակորդի գործողությունները և պատրաստ լինել սադրանքները կանխելուն», - նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG