Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Իբադօղլուին


Ադրբեջանի ժողովրդավարության և բարեկեցության կուսակցության նախագահ Գուբատ Իբադօղլուն, արխիվ:
Ադրբեջանի ժողովրդավարության և բարեկեցության կուսակցության նախագահ Գուբատ Իբադօղլուն, արխիվ:

Ադրբեջանում հուլիսի 23-ին ձերբակալել են ժողովրդավարության և բարեկեցության կուսակցության նախագահ Գուբատ Իբադօղլուն:

Ընդդիմադիր գործչին մեղադրում են ԱՄՆ-ում ապաստանած կրոնական առաջնորդ, Թուրքիայում ծայրահեղական և ահաբեկիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ կապեր հաստատելու համար:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն Իբադօղլուին ձերբակալելու հրամանագիր է արձակել Թուրքիայի գործընկերներից ստացված տեղեկատվության հիման վրա:

Իբադօղլուի հետ միասին ձերբակալվել են ևս չորս ամբաստանյալներ: Նրանցից մեկը ցուցմունք է տվել Իբադօղլուի հետ իր կապերի մասին։

«Իբադօղլուի գրասենյակը խուզարկվել է, հայտնաբերվել են կարևոր փաստաթղթեր, քաղաքական գործիչը կալանավորվել է»,- նշվում է «Թրենդ» գործակալության հաղորդագրությունում:

Քննիչները շարունակում են քննչական գործողությունները Գուբադօղլուի նկատմամբ հարուցված քրեական գործով:

XS
SM
MD
LG