Մատչելիության հղումներ

Ուկրաինայի բնակավայրերին կրկին հրթիռային հարվածներ են հասցվել


Ուկրաինա - Հրթիռային հարվածների հետևանքները Սումիում, հուլիս, 2023թ.
Ուկրաինա - Հրթիռային հարվածների հետևանքները Սումիում, հուլիս, 2023թ.

Ուկրաինայի հարավում ուկրաինական զորքի առաջխաղացման մասին Կիևի պնդումներին ֆոնին այսօր ռուսական կողմը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել այդ երկրի բնակավայրերին։

Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ ռուսական զինուժը թիրախավորել է հյուսիս-արևելքում գտնվող Սումի նահանգի սահմանային շրջանները, որտեղ բազմաթիվ պայթյուններ են գրանցվել, զոհերի մասին տվյալներ չկան։ Սումիի շրջանային ռազմական վարչակազմը հայտնել է, որ վնասվել են մի քանի բնակելի շենքեր և գյուղատնտեսական տեխնիկա:

Ռուսաստանին սահմանակից այդ մարզը վերջին շրջանում հաճախ է հրթիռակոծությունների ենթարկվում։ Հուլիսի 4-ին նույն մարզկենտրոն Սումիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 21-ը վիրավորվել է։

XS
SM
MD
LG