Մատչելիության հղումներ

Meduza և Mediazona. Ուկրաինայի հետ պատերազմում զոհվել է մոտ 47 հազար ռուսաստանցի


Ուկրաինա - Ռուսական զորքերի խոցված զրահամեքենա Դոնեցկի մարզում, արխիվ
Ուկրաինա - Ռուսական զորքերի խոցված զրահամեքենա Դոնեցկի մարզում, արխիվ

Meduza և Mediazona հրատարակությունները հրապարակել են ռուսական բանակի կորուստները հաշվարկող հետազոտություն, ըստ որի՝ Ուկրաինայի հետ պատերազմում զոհվել է մոտ 47 հազար Ռուսաստանի քաղաքացի։

Լրագրողները փորձագետ Դմիտրի Կոբակի հետ միասին ուսումնասիրել են ժառանգության գրանցամատյանը և «Ռոսստատ»-ի տվյալները, որոնք 2022 թվականից երիտասարդ տղամարդկանց մահացության կտրուկ աճ են ցույց տվել:

«2022-ին պատերազմում զոհվել է մինչև 50 տարեկան մոտ 25 հազար մարդ, իսկ մինչև 2023-ի մայիսի 27-ը՝ մոտ 47 հազար մարդ։ Եթե հնարավորինս ճշգրիտ լինենք, ապա զոհերի թիվը կազմում է 40 հազարից մինչև 55 հազար՝ 95 տոկոս հավանականությամբ», - նշում են լրագրողները։

Երկու պարբերականներն էլ Ռուսաստանում ճանաչված են որպես «օտարերկրյա գործակալներ», իսկ Meduza-ն նաև անցանկալի կազմակերպություն է:

Ռուսաստանի իշխանությունները հազվադեպ են հրապարակում կորուստները, անցած տարվա սեպտեմբերին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսում էր 5,9 հազար զոհերի մասին։

XS
SM
MD
LG