Չինաստանի իշխանությունները չեղարկել են Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի՝ հաջորդ շաբաթ նախատեսված այցը, տեղեկացրել է ԵՄ խոսնակը: Պատճառների մասին չի հաղորդվում։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հրաժարվել է պարզաբանել Պեկինի որոշումը:
Չինաստանում Եվրամիության դեսպան Խորխե Տոլեդոն կիրակի օրը հայտարարել էր, որ հուլիսի 10-ին Բորելը պետք է այցելի Պեկին՝ հանդիպելու իր չինացի գործընկերոջ հետ և քննարկելու «ռազմավարական հարցեր», ներառյալ՝ մարդու իրավունքները և Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում։
Սա այս տարվա ընթացքում Բորելի արդեն երկրորդ պլանավորված, ապա չեղարկված ուղևորությունն է Չինաստան։