Մատչելիության հղումներ

Դատարանը պարտավորեցրել է Երևանի 33-րդ թաղամասում բնակվող Սաֆարյաններին տունը օտարել «Սիթի սեթըր Դիվելըփմենթին»


Դատարանը պարտավորեցրել է հանրային գերակա շահ ճանաչված Երևանի 33-րդ թաղամասում բնակող Սաֆարյաններին տունը օտարել «Սիթի սեթըր Դիվելըփմենթ» ընկերությանը։

Ըստ վճռի՝ ընկերությունը Սաֆարյաններին պետք է վճարի ավելի քան 620 միլիոն դրամ, փոխարենը Երևանի կենտրոնում բնակվող Սաֆարյանները պետք է ազատեն Հանրապետության փողոցում գտնվող իրենց սեփական տունը։

Ֆիրդուսի թաղամասի բնակիչները դեմ են հանրային գերակա շահին և պնդում են, որ կոպեկներով իրենցից խլում են իրենց սեփականությունը՝ հանուն մասնավոր ընկերությունների շահի։

Դատարանի վճռում նշվում է, եթե Սաֆարյանները իրենց կամքով դուրս չգան տնից, ապա նրանց տնից կհանեն հարկադիր ծառայության աշխատողները։

XS
SM
MD
LG