Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ


Հունիսի 21-ին՝ ժամը 22:55-ից մինչև հունիսի 22-ը 00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդման՝ հայկական կողմում տուժածներ չկան:

Բաքուն իր հերթին հաղորդել է, թե հունիսի 22-ին՝ ժամը 02:15-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Գորիսի շրջանի դիրքերից կրակել են Լաչինի շրջանի՝ ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

XS
SM
MD
LG