APA լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրք և ադրբեջանցի զինծառայողներն Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ են անցկացնում:
«Alpan-2023» զորավարժություններին մասնակցում են օդուժի ստորաբաժանումները, որոնք թռիչքների ընթացքում խոցում են պայմանական հակառակորդի ՀՕՊ համակարգերը և հրամանատարական կենտրոնները:
Զորավարժությունների նպատակն է կատարելագործել անձնակազմերի տեսական և գործնական հմտությունները, խթանել ստորաբաժանումների փոխգործողությունը և բարձրացնել մարտունակությունը: