Մատչելիության հղումներ

Ուկրաինայում պատերազմում առնվազն 9083 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ


Ուկրաինա - Ռուսական զորքերի կողմից հրթիռակոծված բնակելի շենք Դնեպր քաղաքում, հունվար, 2023թ.
Ուկրաինա - Ռուսական զորքերի կողմից հրթիռակոծված բնակելի շենք Դնեպր քաղաքում, հունվար, 2023թ.

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր 9 հազար 83 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 15 հազար 779 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում:

Քաղաքացիական բնակչության շրջանում ամենամեծ թվով զոհերը 2023 թվականի հունիսի 18-ի դրությամբ, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, գրանցվել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։

Զեկույցի հեղինակները պարզաբանել են, որ զոհված կամ վիրավորված քաղաքացիական անձանց իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ որոշ վայրերից զոհերի կամ վիրավորների մասին բազմաթիվ հաղորդումներ դեռևս սպասում են հաստատման:

XS
SM
MD
LG