Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նոր հարվածներ է հասցրել ուկրաինական քաղաքներին


Ուկրաինա - Կիևի երկնքում անօդաչու թռչող սարք է խոցվում, 20-ը հունիսի, 2023թ.
Ուկրաինա - Կիևի երկնքում անօդաչու թռչող սարք է խոցվում, 20-ը հունիսի, 2023թ.

Անցած գիշեր ռուսական զորքերը օդային նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Ուկրաինական իշխանությունների փոխանցմամբ՝ ռուսական կողմից արձակված հարվածային անօդաչուների թիրախում են հայտնվել Կիևը, Լվովը և Նիկոլաևի մարզը։

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պնդմամբ՝ ռուսական 30 անօդաչուներից 28-ը խոցվել են։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ միայն մայրաքաղաքի օդային տարածքում «մոտ երկու տասնյակ անօդաչու է խոցվել»։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի պնդմամբ էլ՝ ռուսական անօդաչուներից մեկն անցած գիշեր հարվածել է «քաղաքում գտնվող կրիտիկական կարևորություն ունեցող ենթակառույցներից մեկին, զոհեր և վիրավորներ չկան»։

XS
SM
MD
LG