Վրացական Ճիաթուրա քաղաքում ավելի քան երկու շաբաթ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները դիմում են ծայրահեղ միջոցների․ աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում պահանջող հանքագործներն, ի նշան բողոքի, կարել են իրենց աչքերը, կտրել ձեռքերի երակները։
Մինչ այդ էլ գործադուլ հայտարարած հանքագործներից մեկը բերանն էր կարել։
«Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ, Georgian Manganese ընկերությունը աշխատակիցներին, որպես զիջում, առաջարկել է կարգավորել աշխատանքային գրաֆիկը և բարձրացնել նրանց աշխատավարձը 5 տոկոսով։
Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, անընդունելի են համարում այդ խոստումը։
Մոտ 40 հանքագործները մտադիր են այսօրվանից բողոքի գործողությունները տեղափոխել մայրաքաղաք։