Հակառակորդի կողմից զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Կոմիտեն նաև որոշ մանրամասներ է ներկայացնում՝ նշելով, որ ՀՀ սահմանապահների ուղղությամբ կրակն արձակվել է 13։00-13:30-ի սահմաններում, հակառակորդի՝ Հակարիի կամրջի դիմաց տեղակայված մարտական դիրքերից։ Արդյունքում սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ազրոյանը հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել ձեռքի և որովայնի շրջանում։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Քննչականը նաև տեղեկացնում է, որ Ազրոյանին դուրս բերելիս հակառակորդի կրակոցից պատռվել է բուժօգնություն ցուցաբերող մեքենայի վարորդ-զինծառայողի զրահաբաճկոնը։ Զինծառայողը ստացել է թեթև քերծվածք, ֆիզիկական ցավ։ Տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո զինծառայողը հետագա բուժօգնության կարիք չի զգացել։
Երեկ ԱԱԾ-ն հաղորդեց, որ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայ սահմանապահ է վիրավորվել։ Զինծառայողին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր։