Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը կալանավորվեց


Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց, տեղեկացնում է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ ֆեյսբուքում գրելով․ - «Աշոտյանը նիկոլական ռեժիմի քաղբանտարկյալ է»։

Ընդդիմադիր գործիչը նախօրեին էր ձերբակալվել։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները:

Նա Բժշկական համալսարանում չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Երեկ Աթանեսյանը հայտնեց, որ ընդդիմադիր գործչի մեղադրանքը լրացվել է, ավելացվել է ևս մեկ՝ վատնում կազմակերպելու հոդվածը։

Կրթության նախկին նախարարը 2012-2018 թվականներին Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։

XS
SM
MD
LG