Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդությունը դատարանը կքննի այսօր՝ ժամը 20:00-ին. փաստաբան


Նախկին իշխանական «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին, Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն այսօր ավելի վաղ հայտնել է, որ Աշոտյանը ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Կրթության նախկին նախարար մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Աթանեսյանն այսօր տեղեկացրեց՝ մեղադրանքը լրացվել է վատնում կազմակերպելու հոդվածով և այն ծիծաղելի որակեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG