Այս գիշեր ռուս զինվորականներն անօդաչու սարքերով և թևավոր հրթիռներով զանգվածային հարձակումներ են իրականացրել ուկրաինական քաղաքների վրա, հայտնում է Ուկրաինայի գլխավոր շտաբը։
Ամբողջ երկրում օդային տագնապ է հայտարարվել։
Ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչուներով հուժկու հարվածներ են հասցրել Օդեսային, Կրիվոյ Ռոգին, Խարկովին և մի շարք այլ բնակավայրերին:
Օդեսայում հարվածներին արձագանքել է ՀՕՊ համակարգը, Կրիվոյ Ռոգում ոչնչացվել է երկու ձեռնարկություն, մեկ մարդ վիրավորվել է, ևս երեք պայթյուն Խարկովում է որոտացել:
Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակն ասել է, որ ռուսական հարվածներից ավերվել են մի շարք արտադրական հիմնարկներ և գազատարներ: