Թուրքական Baykar ընկերությունը հայտնում է, որ ավարտել է Քուվեյթին Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։
Հաղորդագրությունում նշված է, որ մրցույցին մասնակցում էին նաև ամերիկյան և եվրոպական ընկերություններ, բայց Քուվեյթը նախապատվությունը տվել է թուրքական ընկերությանը։
Քուվեթի իշխանությունները հայտնել են, որ գործարքի գինը կազմել է 367 միլիոն դոլար։
Baykar-ը անօդաչուներ է վաճառել երեք տասնյակ երկրների։