Մատչելիության հղումներ

Baykar ընկերությունը 1 մլրդ 180 մլն դոլարի դրոններ է վաճառել 2022-ին


Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք, արխիվ
Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք, արխիվ

Անօդաչու թռչող սարքերի արտադրության թուրքական Baykar ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը Թվիթերում գրել է, որ 2022 թվականը ընկերությունը փակել է 1 միլիարդ 180 միլիոն դոլարի արտահանման ցուցանիշով։

Ընկերության եկամուտների 99,3 տոկոսը ստացվում է արտահանումից։

Անցած տարվա ընթացքում ևս 18 երկրների հետ դրոնների մատակարարման պայմանագրեր են կնքվել, այդպիսով Baykar-ի դրոններ գնող երկրների թիվը հասել է 27-ի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG