Մատչելիության հղումներ

Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ին՝ Երևանին մեղադրելով «երկերեսանիության մեջ»


«Հայաստանը խաղաղարար ջանքերին խոչընդոտելու և ստահոդ հայտարարություններով հանդես գալու փոխարեն՝ պետք է գործով հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որին մաս է կազմում Ղարաբաղի շրջանը»,- հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը` այդկերպ արձագանքելով ՀՀ ԱԳՆ-ին:

Գերատեսչությունն այսօր ավելի վաղ, մասնավորապես, հայտարարել է, թե առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երկերեսանիորեն ռազմական սադրանքների պատասխանատվությունը բարդում է Ադրբեջանի վրա, ի հեճուկս մեր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը խրախուսում է Ղարաբաղի շրջան միջազգային առաքելություն ուղարկելը, միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը որևէ նշանակություն չի տալիս իր միջազգային պարտավորություններին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հայկական կողմին հերթական անգամ կոչ անելով «անհապաղ դուրս բերել հայկական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից»։

XS
SM
MD
LG