Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան է տեղափոխվել 18 հիվանդ


Armenia-Red Cross car in Nagorno Karabakh, 4Jan2023
Armenia-Red Cross car in Nagorno Karabakh, 4Jan2023

18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, 11 հիվանդներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Առողջապահության նախարարությունը հատնում է, որ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» -ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG