Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի պետական այցով մեկնել է Ադրբեջան, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահին և նրա կնոջն օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետը, փոխարտգործնախարարը և այլ պաշտոնյաներ։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նախատեսված է հունիսի 13-ին։
Նրանք կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, ասված է պաշտոնական հաղորդագրությունների մեջ։