Մատչելիության հղումներ

Ալիևը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ


Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը, արխիվ
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

«Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավրոում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բոլոր ռուսաստանցիներին, պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ադրբեջանը և Ռուսաստանը կապում են բարեկամության, հարևանության և փոխօգնության դարավոր ավանդույթները: Այսօր այդ ամուր հիմքի վրա զարգանում են մեր միջպետական կապերը, սերտ և հուսալի գործընկերական հարաբերությունները», - նշված է ուղերձում:

Ադրբեջանի ղեկավարի շնորհավորական հեռագրում նաև նաև մեծ կարևորություն է տվում 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում երկու երկրների ստորագրած Դաշնակցային փոխգործողության հռչակագրին:

XS
SM
MD
LG