Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող չինական ձեռնարկությունների նկատմամբ


Ուկրաինացի զինվորներն ուսումնասիրում են Կիևի կենտրոնում խոցված ԱԹՍ բեկորները, 4-ը մայիսի, 2023թ․
Ուկրաինացի զինվորներն ուսումնասիրում են Կիևի կենտրոնում խոցված ԱԹՍ բեկորները, 4-ը մայիսի, 2023թ․

ԱՄՆ-ը չինական երեք ձեռնարկությունների և մեկ ֆիզիկական անձի նկատմամբ առաջին պատժամիջոցներն է սահմանել՝ ռուսական ընկերությունների հետ համագործակցությամբ համալիր սպառազինության համակարգեր արտադրելու համար, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նշվում է, որ Garpiya ԱԹՍ-ները մշակվել և արտադրվել են Չինաստանում ռուսական ընկերությունների հետ համագործակցությամբ, և դրանք օգտագործվել են Ուկրաինայում կարևոր ենթակառուցվածքներ ոչնչացնելու համար։

Թեև ԱՄՆ-ն ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել չինական ձեռնարկությունների նկատմամբ, որոնք համագործակցում են ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, սակայն, ըստ «Ամերիկայի ձայն»-ի, նոր պատժամիջոցներն առաջինն են ԱՄՆ-ի կողմից չինական ձեռնարկությունների դեմ, որոնք ուղղակիորեն մշակում և արտադրում են սպառազինության համալիր համակարգեր ռուսական ընկերությունների հետ համագործակցությամբ։

Միլլերն ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի հետապնդել նրանց, ովքեր «աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG