Այսօր Սոչիում նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը: Տեղեկությունը հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա փոխանցմամբ, հունիսի 9-ին Պուտինի աշխատանքային օրը կանցնի Սոչիում:
«Նախագահն առանձին աշխատանքային հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Պեսկովը:
Նախորդ անգամ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են մայիսի 25-ին Մոսկվայում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում:
Սոչիում անցած երկու օրերին Հայաստանի վարչապետը մասնակցել է երկու միջոցառումների՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խոհրդի նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:
Սոչիում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը: