Մատչելիության հղումներ

Փաշինյանը մեկնել է Ռուսաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության և «Արևելք-Արևմուտք» ու «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերն են:

Սոչիում նախատեսված է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

XS
SM
MD
LG