Նիդերլանդական «Այաքսը» պաշտոնապես դիմել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբին՝ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխության հարցով, հայտնում է De Telegraaf-ը։
Հաղորդագրության համաձայն՝ «Այաքսի» ղեկավարը կապ է հաստատել հայ կիսապաշտպանի գործակալների հետ։
Երեկ ռուսական լրատվամիջոցներից մեկը նույնպես հայտնել էր, որ հոլանդական ակումբը ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը։
23-ամյա Սպերցյանը «Կրասնոդար» ակումբի հիմնական կազմում խաղում է 2020 թվականից։ 2021 թվականի փետրվարին ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական։ Նրա առաջին խաղը հավաքականի կազմում 2021-ի մարտի 31-ին էր՝ աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարում։ Այդ օրը Հայաստանի ընտրանին 3:2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի թիմի նկատմամբ․ հաշիվը 56-րդ րոպեին բացեց Սպերցյանը, ով փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկին:
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է 2022-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։