Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հունիսի 7-8-ը այցելում է Մինսկ, որտեղ մասնակցելու է անվտանգային խնդիրների շուրջ ռուս-բելառուսական խորհրդակցություններին և ՀԱՊԿ-ի անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստին։
ՀԱԿՊ-ի նիստը հունիսի 8-ին է։ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ։
Բելառուսի մայրաքաղաքում վերջերս անցկացված ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների նիստին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չէր մասնակցել։