Մատչելիության հղումներ

Զախարովա. «Եթե առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել դրանից բխող սպառնալիքը»


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությանը:

«Մենք բազմիցս ենք դա նշել, եթե դա խոսելու ձև է, որով առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը»,- նշել է Զախարովան:

Ճեպազրույցում խոսելով Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի պատրաստակամության մասին, նա ասել է, որ դա Հայաստանի ղեկավարի կողմից անցյալ տարի Պրահայում հայտնած դիրքորոշման հաստատումն է:

Հոկտեմբերի 6-ի պրահյան հանդիպմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Այդօրինակ հայտարարությունները պետության քաղաքական տեսլականի վերաբերյալ՝ Հայաստանի և նրա ժողովրդի իրավասությունն են: Ռուսաստանը որպես կարգավորման գործում միջնորդ, պետք է հասկանա պետության, տվյալ դեպքում Հայաստանի դիրքը, քանի որ դա ոչ միայն թեմա է, ոչ միայն հարց, դա երկարի հակամարտություն է», - ասել է Զախարովան:

Նրա փոխանցմամբ, առաջ գնալու համար, այդ թվում՝ կնքված փաստաթղթերի առումով, պետք է հասկանալ պետության հստակ դիրքորոշումը:

XS
SM
MD
LG