Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտա Պատել
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտա Պատել

Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտա Պատելը։

Հարցին, թե ի՞նչ մանրամասներ կարող է փոխանցել պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների՝ հաջորդ շաբաթվա հանդիպումից, Պատելը պատասխանել է․ - «Ես կոնկրետ տեղեկատվություն չունեմ ժամկետների կամ պետքարտուղարի ժամանակացույցի մասին։ Բայց՝ այո՛, մենք անհամբեր սպասում ենք այս ամիս Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային»:

Պատելը վերահաստատել է՝ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է:

«Միացյալ Նահանգները գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են տարբեր հարթակներում, այդ թվում՝ վերջերս կայացած առաջնորդների հանդիպումը։ Բայց ես այլևս ոչինչ չունեմ ասելու այս մասին»,- ասել է Պատելը:

XS
SM
MD
LG