Մատչելիության հղումներ

Թուրքական հետախուզության պետը կարող է նշանակվել Էրդողանի տեղակալ


Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) երկարամյա տնօրեն Հաքան Ֆիդանը կարող է փոխնախագահ նշանակվել, գրել է Hurriyet պարբերականը:

Oda TV-ի տեղեկություններով՝ Էրդողանի տեղակալի պաշտոնում Ֆիդանը կարող է համակարգել ուժային կառույցների, մասնավորաբար, MIT-ի, Ներքին գործերի նախարարության և ռազմական ոստիկանության (ժանդարմերիա) գործունեությունը։

55-ամյա Ֆիդանը թուրքական հետախուզության ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2010 թվականին։

XS
SM
MD
LG