Մատչելիության հղումներ

Մահապատժի է դատապարտվել գեներալ Սոլեյմանիի սպանությանն օժանդակած Իրանի քաղաքացին


Սպանված գեներալ Քասեմ Սոլեյմանիի դիմանկարը Իրանի դիվանագիտական ներկայացուցչություններից մեկում, հունվար, 2020թ.
Սպանված գեներալ Քասեմ Սոլեյմանիի դիմանկարը Իրանի դիվանագիտական ներկայացուցչություններից մեկում, հունվար, 2020թ.

Թեհրանի դատարանը մահապատժի է դատապարտել լրտեսության մեջ մեղադրվող Իրանի քաղաքացի Սեյեդ Մահմուդ Մուսավի-Մաջիդին, որն ըստ երկրի դատախազության, օժանդակել է գեներալ Քասեմ Սոլեյմանիի՝ տարեսկզբին տեղի ունեցած սպանությանը։

Երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը հանդիսացող Սոլեյմանին ամերիկյան զինուժի կողմից սպանվել էր հունվարի 8-ին Բաղդադում։

Իրանցի իրավապահների պնդմամբ՝ Մուսավի-Մաջիդը համագործակցել է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության և Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության՝ «Մոսադ»-ի հետ։ «Մեծ գումարի դիմաց Մուսավի-Մաջիդը իրանական զինուժի ստորաբաժանումների և գեներալ Սոլեյմանիի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել իսրայելցիներին և ամերիկացիներին», - հայտարարել է Իրանի դատական դեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ լրտեսության մեջ մեղադրվող իրանցու մահապատիժը կիրագործվի «մոտ ապագայում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG