Մատչելիության հղումներ

Էրդողանը պաշտոնապես ճանաչվեց նախագահական ընտրությունների հաղթող


Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ճանաչվեց նախագահական ընտրությունների մայիսի 28-ի երկրորդ փուլում հաղթած թեկնածու:

Համապատասխան արձանագրությունը հեռուստաեթերում ընթերցել է Թուրքիայի Ընտրական բարձրագույն խորհրդի նախագահ Ահմեթ Էները:

«Խորհուրդը քննարկել է ներկայացված բողոքները: Երկրորդ փուլի վերջնական արդյունքները փոխանցվել են՝ պաշտոնաթերթում հրապարակելու համար: Վերջնական արդյունքների համաձայն Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 52,18 տոկոսը և ճանաչվել է Թուրքական Հանրապետության ընտրված նախագահ»,- ասել է Էները:

XS
SM
MD
LG