Այսօր Թուրքիայում նշում են Հռոմեական կայսրության, ապա Բյուզանդիայի երբեմնի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի՝ Ստամբուլի գրավման 570-ամյակը:
Ստամբուլում այդ կապակցությամբ այսօր անցկացվում են զանազան տոնական միջոցառումներ:
Ստամբուլ վերանվանված Կոստանդնուպոլիսը 1453-1922 թվականներին եղել է նաև Օսմանյան կայսրութայն մայրաքաղաքը:
Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Օսմանյան կայսրությունը լուծարվել է, Քեմալ Աթաթուրքի առաջնորդությամբ ստեղծված թուրքական նորաստեղծ հանրապետության մայրաքաղաք է ընտրվել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Անկարան (նախկինում՝ Անգորա):
Օսմանները Կոստանդնուպոլիսը գրավել են 1953 թվականի ապրիլի 6-ին սկսված և մայիսի 29-ին ավարտված պաշարումից հետո:
Արշավն առաջնորդող 21-ամյա սուլթան Մեհմեդ երկրորդը, որին հաղթանակից հետո անվանել են Նվաճող, վերջին գրոհի հրամանն արձակել է մայիսի 29-ին: Մարտի ընթացքում Բյուզանդիայի կայսր Կոստանդին 11-րդ Պալեոլոգը զոհվել է:
Կոստանդնուպոլսի անկումը հանգեցրել է Բյուզանդիայի ավելի քան 1050-ամյա կայսրության լուծարման և Օսմանյան կայսրության աննախադեպ հզորացման ու համարվում է համաշխարհային պատմության առանցքային իրադարձություններից մեկը:
Օսմանները հսկողության տակ են վերցրել Սև և Միջերկրական ծովերը կապող նեղուցներն, ինչը հսկայական աշխարհքաղաքական առավելություն է ապահովել նրանց կայսրության համար: