Մատչելիության հղումներ

Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է խզել հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանէ շնորհում միտրոպոլի Իլարիոնին, Մոսկվա, Կրեմլ, 22-ը սեպտեմբերի, 2016թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանէ շնորհում միտրոպոլի Իլարիոնին, Մոսկվա, Կրեմլ, 22-ը սեպտեմբերի, 2016թ․

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին պատրաստ է խզել միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ, «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ռուսական եկեղեցու արտաքին հարաբերությունների ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը:

Կողմերի միջև լուրջ հակասություններ են ի հայտ եկել, երբ երկու օր առաջ Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու Սինոդը, ընդառաջելով Կիևի խնդրանքին, չեղարկել է 1686 թվականի որոշումը, որով Կիևի թեմը հանձնվել էր Մոսկվայի պատրիարքությանը: Հաջորդ քայլով Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցին կարող է անկախություն տալ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն, ինչը կոշտ քննադատության է արժանանում Ռուսաստանի հոգևոր ու քաղաքական գործիչների կողմից:

Երեկ այս հարցը քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդում, արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե ուկրաինական եկեղեցուն անկախություն շնորհելու նախաձեռնությունը սադրանք է, որը հովանավորվում է Միացյալ Նահանգների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG