Մատչելիության հղումներ

Պապիկյանը և դեսպան Լույոն քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր են քննարկվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը:

Դեսպանի խնդրանքով Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

XS
SM
MD
LG