Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը Պակիստան այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ասիմ Մունիրի հետ։
Ինչպես տեղեկացնում է Interfax-Azerbaijan-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության հաղորդագրությունը, հանդիպման ժամանակ Մունիրը նշել է, որ Պակիստանը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությանը։ Նա ընդգծել է ռազմական կապերի հետագա զարգացման լայն հնարավորությունները: