Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Բաքվում գտնվող Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Մուհամմադ Ամջադ Խան Նիազիի հետ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ բարձրաստիճան զինվորականները քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
«Հանդիպմանը հատուկ ընդգծվել է ինչպես երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը, այնպես էլ եռակողմ ռազմական համագործակցությունը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի մասնակցությամբ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: