Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողների ծնողները անժամկետ նստացույց սկսեցին կառավարության մոտ


Պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որ Գայանե Հակոբյանի կալանավորումից հետո շարժվեցին դեպի կառավարության շենք, որոշեցին այստեղ անժամկետ նստացույց սկսել։

«Նստացույցը բերելու է նրան, որ այս ազգի ողնաշարը շարժվի։ Չենք կարողանում հասկանալ այս իրավապահ համակարգի գործելակերպը», - լրագրողների հետ զրույցում ասաց նրանցից մեկը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավելի վաղ բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որը մեղադրվում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու հաղորդման հիմքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առևանգելու հոդվածով։

XS
SM
MD
LG