Մատչելիության հղումներ

«Ազատություն Գայանեին» վանկարկումներով երթը շարժվում է կառավարություն


44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշումից հետո նրա աջակիցները նախ փակեցին Արշակունյաց պողոտան, ապա երթ սկսեցին։

«Ազատություն Գայանեին» վանկարկելով նրանք շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա կանգ առան Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ կոչ անելով նրան ազատ արձակել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ կալանավորել Գայանե Հակոբյանին։ Նա մեղադրվում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։

Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու հաղորդման հիմքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առևանգելու հոդվածով։

XS
SM
MD
LG