Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանը «Վագներ»-ին ահաբեկչական կազմակերպությունների շարքում ընդգրկելու բանաձև է ընդունել


«Վագներն» ու դրա ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բախմուտում, մայիս, 2023թ․
«Վագներն» ու դրա ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բախմուտում, մայիս, 2023թ․

Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում երկրի կառավարությանը և Եվրամիությանը «Վագներ» ռուսական մասնավոր ռազմական ընկերությանը ներառել ահաբեկչական կազմակերպությունների շարքում։

Բանաձևը պարտադիր ուժ չունի, սակայն արտացոլում է ֆրանսիական քաղաքական ուժերի ողջ սպեկտրի միասնականությունն այս հարցում։

«Վագներն» ու դրա ղեկավար Եվգենի Պրիգոժինն արդեն հայտնվել են արևմտյան երկրների տարբեր պատժամիջոցների ցուցակներում։

ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում կարելի է հանդիպել այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը» (Ռուսաստանում դրանք նույնպես հայտարարված են ահաբեկչական և արգելված)։

«Վագների» ընդգրկման համար ավելի վաղ քվեարկել էին Լիտվայի և Էստոնիայի խորհրդարանները։

XS
SM
MD
LG