Մատչելիության հղումներ

«Վագները» Բախմուտի իր դիրքերը պատրաստ է հանձնել Կադիրովի զինյալներին


Եվգենի Պրիգոժին
Եվգենի Պրիգոժին

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինն այսօր հայտարարել է, որ իր զինյալները պատրաստ են Բախմուտում զբաղեցրած դիրքերը հանձնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անմիջական ենթակայության տակ գործող «Ախմատ» գումարտակին։

Պրիգոժինը նման առաջարկով պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

«Ուկրաինայի Զինված ուժերը Բախմուտում ընդամենը երկու քառակուսի կիլոմետր են վերահսկում, և ես վստահ եմ, որ «Ախմատին» կհաջողվի գրավել քաղաքը», - գրել է Պրիգոժինը։

«Վագների» հիմնադիրը նախօրեին հայտարարել էր, որ իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումները մայիսի 10-ին լքելու են Բախմուտը՝ «ծանր կորուստների և սպառազինության պակասի պատճառով»։

XS
SM
MD
LG