Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է Սիրիայում կառույցի ռազմական խորհրդականներից մեկի զոհվելու մասին։
Իրանական լրատվամիջոցները, վկայակոչելով ուժային կառույցի հաղորդագրությունը, նշում են, որ իրանցի զինվորական Միլադ Հայդարին սպանվել է ուրբաթ օրը Դամասկոսում՝ իսրայելական ուժերի հարձակման ժամանակ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Իսրայելը չի մեկնաբանել այս տեղեկությունները: