Այսօր Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հաղորդում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը՝ նշելով, որ բանակցությունները կայանալու են Վիջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում, դրանց մասնակցելու է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նախատեսվում է, որ Բլինքենը Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում առանձին հանդիպումներ կունենա Միրզոյանի և Բայրամովի հետ։
Պետդեպարտամենտի կայքէջի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 17։45-ին։