Մատչելիության հղումներ

Երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհն են. Բլինքեն


Ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են, վարչապետ Փաշինյանի հետ երեկվա հեռախոսազրույցում ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ըստ Պետդեպարտամենտի խոսնակի՝ Բլինքենն, ընդգծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների կարևորությունը, խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։

Նշվում է նաև, որ նա իր երախտագիտությունն է հայտնել խաղաղ գործընթացին վարչապետի անփոփոխ հավատարմության համար։

Վարչապետի աշխատակազմի երեկվա հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Փաշինյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ։

XS
SM
MD
LG