Մատչելիության հղումներ

Բորել. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին հակասող է համարել:

Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, ընդգծել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Ադրբեջանցիները կիրակի օրը փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:

XS
SM
MD
LG