Մատչելիության հղումներ

Հրադադար հաստատելու ևս մեկ փորձ Սուդանում


Քառօրյա մարտերից հետ Սուդանում կրկին հրադադար հաստատելու փորձ է ձեռնարկվել։ Հակամարտող կողմերից մեկը՝ նախկին դաշտային հրամանատար Մոհամեդ Համդան Դաղալոյի ղեկավարած «Արագ արձագանմքան ուժերը», համաձայնել են 24 ժամով դադարեցնել կրակը՝ այսօր տեղի ժամանակով երեկոյան ժամը 6-ից սկսած։

Մեկօրյա հրադադար հաստատելու նախորդ փորձը տապալվել էր երեկ, երբ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, «Արագ արձագանքման ուժերն» ու Սուդանի կանոնավոր բանակը շարունակել էին փոխադարձ հարվածներ հասցնել մայրաքաղաք Խարտումում և մի շարք այլ շրջաններում։

Իրադրությունը Սուդանում կտրուկ կերպով սրվեց անցած շաբաթավերջին։ Սուդանի Զինված ուժերի հրամանատարությունը պնդում է, որ իրավիճակի լարման պատճառը «Արագ արձագանքման ուժերի» կողմից իրականացված պետական հեղաշրջման փորձն էր։

Մոհամեդ Համդան Դաղալոյի կողմնակիցները պնդմամբ՝ առաջինը ուժային գործողությունների են դիմել կանոնավոր բանակի ստորաբաժանումները՝ արգելափակելով «Արագ արձագանքման ուժերի» բազաներից մեկը։

XS
SM
MD
LG